Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am

Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am

Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին: Մարզումներից հետո մրգի օգտագործումն, օրինակ, կարող է խոչընդոտել ավելորդ քաշից ազատվելուն, պնդում է Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ մարզիչներից Քալլում Մելլին:

Մասնագետի խոսքով՝ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե օրգանիզմում ածխաջրերն ինչպես են տարալուծվում, այդ ժամանակ պարզ կլինի նաեւ, թե երբ են անհրաժեշտ մրգերը: Ածխաջրերն օրգանիզմում պահպանվում են կամ որպես մկանային գլիկոգեն, կամ` լյարդային գլիկոգեն: Մկանային գլիկոգենի համար օրգանիզմն օգտագործում է օսլա պարունակող մթերքներ, իսկ լյարդայինի համար՝  ֆրուկտոզա (մրգերից ստացվող բնական շաքար):

«Բանն այն է, որ մարդիկ հաճախ մոռանում են կամ չեն հասկանում, որ սնունդը վառելանյութ է, եւ այն պետք է կիրառել միայն էներգիայի  ամենօրյա պահանջը լրացնելու համար, հատկապես, եթե խոսքը ածխաջրերի մասին է»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով՝ ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են, որն անհրաժեշտ է եւ՛ մկանների, եւ՛ ուղեղի աշխատանքի համար: Այդ պատճառով այն պետք է ուտել այն ժամանակ, երբ օրգանիզմն այդպիսի էներգիայի կարիք ունի:

Մարդկանցից շատերը սխալմամբ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո պետք է միրգ օգտագործել՝ մկանային գլիկոգենը լրացնելու համար: Բայց ճշմարտությունն այն է, որ մրգերը միայն լյարդային գլիկոգենն են լրացնում, իսկ մկանային գլիկոգենը պետք է լրացնել օսլա պարունակող մթերքների օգնությամբ՝ ՝ բրնձի եւ կարտոֆիլի:

Այդպիսով, ե՞րբ է անհրաժեշտ օգտագործել մրգեր: Մասնագետի կարծիքով՝ առավելագույն էներգիա ստանալու համար ավելի լավ է մգեր ուտել առավոտյան եւ մինչեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության սկիզբը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. neosports.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ